Գառնիի վերաբերյալ առաջին ստույգ տեղեկությունը տալիս է Վանի թագավոր Արգիշտի Ա-ի (մ.թ.ա. 786-764) արձանագրությունը «Գիառնիանի երկրի» նվաճման մասին։ Վիշապակերպ կոթողները հայտնաբերվել էին 1909 թվականի Գառնիի պեղումների ժամանակ, Նիկողայոս Մառի և Յա. Սմիռնովի կողմից։ Դրանք կապված են ջրի պաշտամունքի հետ[2]։ Հռոմեացի պատմագիր Կոռնելիոս Տակիտոսի համաձայն, մ.թ. 51 թվականին վրաց Փարասման թագավորի որդի ՀռադամիզդըՀռոմի օժանդակությամբ ցանկանալով տիրանալ հայկական գահին, հարձակվում Է Հայաստանի վրա։ Ռազմական գործողությունների մի մասը տեղի է ունենում Գառնի ամրոցում («in Costelium Gorneas»), որն «ապահով էր տեղադրության և հռոմեական կայազորի պաշտպանության հետևանքով»[2]։ 1949 թվականից ազգագրագետ և պատմաբան Բաբկեն Առաքելյանի արշավախումբը տեղի քառանկյուն հատակագծով կացարաններից հայտնաբերել է վանակատե (օբսիդիան) գործիքներ, ոսկրե բզեր, սև փայլով զարդարուն խեցեղեն, բրոնզե կացնի ձուլման կաղապար, բրոնզե մանգաղ. սա վկայում է տեղանքի բրոնզեդարյան պատկանելության մասին։ Պեղվել են նաև մ.թ.ա. 2-րդ հազարամյակով թվագրվող դամբարաններ, ուրարտական և երվանդյան շրջանի խեցեղեն, բացվել են բնակելի շենքեր, մառաններ, տարատեսակ զենքեր և կենցաղային իրեր, ինչպես նաև՝ սասանյանբյուզանդականվրացականմոնղոլական և այլ երկրների դրամներ[6]։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով